Չինաստանն ալկոհոլի չարաշահումից ամենաբարձր մահացությամբ երկիրն է դարձել աշխարհում: Այդ մասին հայտնել The Global Times-ը: The Lancet բժշկական հանդեսի հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականին դրանից Չինաստանում մահացել է 59 հազար կին և 650 հազար տղամարդ:
Երկրորդ տեղում հայտնվել է Հնդկաստանը, որտեղ 42 հազար կանանց ու 290 հազար տղամարդկանց մահ է գրանցվել: Ռուսաստանը վարկանիշում զբաղեցրել է երրորդ տեղը. 2016 թվականին երկրում հարբեցողության հետ կապված խնդիրների պատճառով մահացել է 43 հազար կին և 180 հազար տղամարդ: ԱՄՆ-ը Ռուսաստանից հետ է մնացել երկու դիրքով, այնտեղ ալկոհոլի չարաշահումից մահացել է 17 հազար կին և 71 հազար տղամարդ: