Ամերիկյան դատարանը հրաժարվել է դոլարի վրայից գրություն հեռացնել
Advertisement 1000 x 90

Ամերիկյան դատարանը հրաժարվել է դոլարի վրայից գրություն հեռացնել

Մինեսոտա նահանգի 8-րդ շրջանի դատարանը մերժել է աթեիստների խմբի բողոքը, որոնք պահանջում են հեռացնել թղթադրամների և մետաղադրամների վրա առկա In God We Trust (Մենք վստահում ենք Աստծուն) գրությունը։

Հայցորդները նշել են, որ կարգախոսի առկայությունը հակասում է ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությանը, որը դավանանքի ազատություն է երաշխավորում:

Դատավոր Ռեյմոնդ Գրյունդերը չի համաձայնել հայցորդների հետ։ Իր վճռում նա հղում է արել գերագույն դատարանի՝ 2014-ի որոշմանը՝ նշելով ավանդույթներն արմատախիլ անելու վտանգի մասին։ Գրյունդերը նշել է, որ առկա գրությունը համապատասխանում է նախորդ սերունդների հավատալիքներին և համապատասխանում է օրենսդրությանը։

finagent.am



Նման նյութեր