Forbes-ը կազմել է ամենաազդեցիկ ռուսաստանցիների իր առաջին վարկանիշը
Advertisement 1000 x 90

Forbes-ը կազմել է ամենաազդեցիկ ռուսաստանցիների իր առաջին վարկանիշը

Forbes-ը նոր վարկանիշ է հրապարակել: Այն բաղկացած է ռուսաստանցի հարյուր ամենաազդեցիկ պաշտոնյաններից, գործարարներից, թոփ-մենեջերներից և ուժայիններից: Առաջին տեղն զբաղեցրել է Վլադիմիր Պուտինը:

Առաջին տասնյակում նաև տեղ են գտել՝ «Սբերբանկ»-ի վարչության նախագահ Գերման Գրեֆը (երկրորդ տեղ), «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, «Ռոսնեֆտ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Սեչինը, կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, «Սուրգուտնեֆտեգազ»-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Բոգդանովը, Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռուսաստանի երկաթուղիների գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը և «Լուկօյլ»-ի նախագահ Վագիտ Ալեքպերովը (տասներորդ տեղ):

Երկրորդ տասնյակում են՝ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը, Հետաքննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը. գործարարներից՝ Միխայիլ Ֆրիդմանը, Անդրեյ Կոստինը, Վլադիմիր Պոտանինը, Ալեքսեյ Մորդաշովը, Լեոնիդ Միխելսոնը: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ 30-րդը: Ցուցակը եզրափակում է ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են՝ ընկերության աշխատակիցների թիվը և հասույթի չափը, մարդկանց կյանքի վրա անմիջականորեն ազդելու հնարավորությունը, ինչպես նաև ՌԴ նախագահի և իշխող կուսակցության հետ սերտ կապեր ունենալը:



Նման նյութեր