Forbes-ի ռուսական ծառայությունը ներկայացրել է ամենաազդեցիկ 100 ռուսաստանցիների ցանկը, որում տեղ է զբաղեցրել նաև ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը: Սամվել Կարապետյանը ցանկում 95-րդն է:
Ամենաազդեցիկ ռուսաստանցիների առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, նրան հաջորդում է «Սբերբանկ»-ի վարչության նախագահ Գերման Գրեֆը, իսկ երրորդ հորիզոնականում «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլերն է: Չորրորդ հորիզոնականում «Ռոսնեֆտ» ընկերության գործադիր տնօրեն Իգոր Սեչինն է, հնգյակը եզրափակում է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ամենաազդեցիկ ռուսաստանցիների ցուցակում ներառված է նաև ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ 30-րդն է: Միլիարդատեր գործարար, «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը ցանկում 26-րդն է:
Ամենաազդեցիկ ռուսաստանցիների ցանկում հայտնվել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը: