Նովգորոդցի կինը հային ծեծելու համար 1,5 տարով ազատազրկվեց. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Նովգորոդցի կինը հային ծեծելու համար 1,5 տարով ազատազրկվեց. armeniasputnik.am

Մեծ Նովգորոդում բնակվող կնոջը դատել են Հայաստանի քաղաքացուն ծեծելու համար։ Այս մասին հայտնում է «Նևկսիե նովոստի» պարբերականը։

Քննությունը պարզել է`2017 հունվարի 15-ի լույս 16-ի գիշերը հայը հյուր է գնացել մեղադրայլին։ Վիճաբանությունը ծագել է այն ժամանակ, երբ բնակարանում գտնվող տղամարդը սկսել է տանտիրուհու հետ ինտիմ մտերմության ակնարկներ անել։

Կինն ինչ-որ բան է կասկածել, բաճկոնի թևքում թաքցրել է մետաղյա լինգը և ծխելու պատրվակով դուրս եկել բնակարանից։ Տղամարդը հետևել է նրան և դռան մոտ շարունակել է համառ սիրահետումը։

Կնոջը դուր չի եկել նրա պահվածքը և մի քանի անգամ հարվածել է տղամարդու գլխին։ Հարվածների հետևանքով տղամարդը ստացել է գանգոսկրի մի քանի կոտրվածք ու այլ վնասվածքներ։

Կինը չի հերքել իր մեղքը։ Դատարանը մեղադրական վճիռ է կայացրել` մեկ տարի վեց ամիս ազատազրկում։ 26 տարեկան նովգորոդցին պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում։

armeniasputnik.am