Մոսկվան ճանաչվել է աշխարհի ամենավատ մեգապոլիսը
Advertisement 1000 x 90

Մոսկվան ճանաչվել է աշխարհի ամենավատ մեգապոլիսը

Աշխարհի մեգապոլիսների ցանկում 56-րդ՝ վերջին տեղը զբաղեցնում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվան: Ցանկը և հարցումը կազմակերպել է Reputation Institute կազմակերպությունը: 12 հազար գիտական հետազոտությունները ամբողջացնելով, այս կազմակերպությունը Մոսկվան համարել է աշխարհի ամենավատ մեգապոլիսը:

Պատճառը, սահմանված երեք հայտանիշներն են. կառավարման որակը, տնտեսությունը և շրջակա միջավայրի պահպանությունը:

Մոսկվան ցածր է գնահատվել նաև էսթետիկական, անվտանգության և բարեկեցության ցուցանիշներով: Իբրև մեգապոլիս սուր  զգացվում է տարբեր ազգությունների հանդեպ բացասական վերաբերմունքը: Դրան նպաստել է ընդհանուր գեոքաղաքական իրավիճակը:

Արդյուքները նաև ցույց են տվել, որ բուն մոսկվացիները շատ գոհ են իրենց վիճակից: Աշխարհում, ճիշտ հակառակն է:

ՌԴ մայրաքաղաքից առաջ են անցել Քաիրը, Մեխիկոն, Նյու Դելին, Ստամբուլը: Առաջին տեղում Տոկիոն է: Երկրորդ տեղում Սիդնեյն է և ապա՝ Կոպենհագենը: Տասնյակում են՝ Վիեննան, Սթոքհոլմը, Վենետիկը, Հռոմը, Ցյուրիխը, Մյունխենը և Մոնրեալը:

svoboda.org

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը