Ես հերքում եմ այդ լուրը. Պրոդյուսերը՝ երգչուհի Նարե Գևորգյանի հետ կապի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ես հերքում եմ այդ լուրը. Պրոդյուսերը՝ երգչուհի Նարե Գևորգյանի հետ կապի մասին. life.panorama.am

Երգչուհի Նարե Գևորգյանի և նրա պրոդյուսեր Արման Պետրոսյանի սիրավեպի մասին բամբասանքները վաղուց են պտտվում, սակայն նրանցից և ոչ մեկը լուրը չի հաստատում: Նրանք հաճախ են միմյանց հետ հայտնվում տարբեր երեկույթների, ջերմ լուսանկարվում, ինչն էլ անընդհատ խոսակցությունների պատճառ է դառնում: Սակայն վերջին շրջանում Արմանն իր ֆեյսբուքյան էջում Նարեի հետ միասին գրկախառնված լուսանկար էր հրապարակել, որի ներքո գրված մեկնաբանությունները նրանց՝ միասին լինելու կասկածները կարծես թե հաստատում են: Այս մասին խոսելու և լուրը հաստատելու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Արման Պետրոսյանի հետ, ով, սակայն, չշտապեց կարծիքները հաստատել և հերքեց, որ իր և Նարեի միջև սիրային կապ կա:

«Նարեի հետ արդեն 1,5 տարի է, ինչ աշխատում  եմ, և մեր համատեղ  գործունեության հենց սկզբից այդ խոսակցություններն անընդհատ շրջանառվում են, բայց պետք է ասեմ, որ լուսանկարներից, կամ միասին որևէ երեկույթի գնալու փաստից սխալ է նման կարծիք կազմելը: Եթե այս անգամ խոսքը Գառնիում արված նկարի մասին է, ապա մենք այնտեղ էինք գնացել տեղանքը տեսնելու, քանի որ շուտով այնտեղ կնկարահանվի Նարեի հերթական տեսահոլովակը: Այնպես որ, եթե մի լուսանկարից մարդիկ մտածում են, որ մեր միջև անձնական կապ կա, ուզում եմ նրանց հիասթափեցնել, ես հերքում եմ այդ լուրը: Ընդ որում, եթե լուրը իսկություն լիներ, լուսանկարի մեկնաբանություններին թե ես, թե Նարեն կպատասխանեինք: Կարող եմ նաև վստահ ասել, որ ես էլ,  Նարեն էլ հասուն մարդիկ ենք, եթե մեր կյանքում նորություն լիներ, ապա հաստատ ինքներս այդ մասին կհայտնենք, գաղտնի պահելու իմաստ պարզապես չկա»,- նշեց Արմանը:

Հարցին, թե մտերմիկ լուսանկարները գուցե պրոդյուսերի կողմից արված խորամանկ քա՞յլ է, որպեսզի սև PR-ի տեսքով ևս Նարեի մասին շատ խոսվի, պատասխանեց.

«Միանշանակ՝ ոչ, և բացի այդ, Նարեն այն երգչուհին չէ, որ սև PR-ի կարիք ունենա: Նարեն սիրված ու ճանաչված երգչուհի է: Ես հավասարակշռված ու հանգիստ մարդ եմ, մարդկանց նման կարծիքները, մեկնաբանություններն ինձ հունից չեն հանում»:

Անդրադառնալով Նարե Գևորգյանի առաջիկա ծրագրերին՝ Արման Պետրոսյանը նշեց.

«Շուտով վերջապես կներկայացնենք Նարեի և Արաբո Իսպիրյանի տեսահոլովակի պրեմիերան, որը վաղուց է նկարահանված, բայց ցուցադրումն անընդհատ հետաձգվում է: Բացի այդ, առաջիկայում պատրաստվում ենք 2-3 տեսահոլովակ նկարահանել, կարծում եմ՝ սեպտեմբերի 21-ին Նարեն իր հանդիսատեսին անակնկալ կմատուցի»:

life.panorama.am



Նման նյութեր