Արամ Ավագյան. Գիտեմ, թե ինչ պետք է անեմ ռինգում
Advertisement 1000 x 90

Արամ Ավագյան. Գիտեմ, թե ինչ պետք է անեմ ռինգում

Հայ պրոֆեիսոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ շարունակում է նախապատրաստվել սեպտեմբերի 21-ին կայանալիք WBC International Silver գոտու պաշտպանության համար մենամարտին:

Այդ առիթով PunchBoxing պրոմոութերական ընկերության մամուլի ծառայությունը զրուցել է Ավագյանի հետ.

«Մարզավիճակս այս պահին կգնահատեմ 70 տոկոսով:

Մարզումներն ընթանում են ըստ ծրագրի: Մարզումային մի քանի փուլ անցել եմ, իսկ հիմա հիմնական շեշտը դրված է մասնագիտական աշխատանքի վրա: Մարզիչ Դավիթ Թորոսյանի հետ նախապատրաստվում ենք հնարավարինս լավ: Գիտեմ, թե ինչ պետք է անեմ ռինգում»:

«Բոլոր մրցակիցներն էլ ուժեղ են այքան ժամանակ, քանի դեռ քո ձեռքը չեն բարձրացրել ռինգում: Սմիռնովը ունիվերսալ բռնցքամարտիկ է. տիրապետում է եւ՛ խաղակցական, եւ՛ հարձակվողական ոճերին: Չնայած երիտասարդ տարիքին, բավականին փորձառու է պրոֆեսիոնալ ռինգում: Անցկացրել է 14 մենամարտ որոնցից 13-ում հաղթել է: Ունի 1 ոչ-ոքի: Պետք է ուշադիր մենամարտել, լինել սառնասիրտ, առանց որեւէ ավելորդությունների եւ անել այն, ինչ կասի մարզիչը», -ասել է Ավագյանը:

armsport.am