Այս թեստը կօգնի շատ բան իմանալ ինքներդ ձեր մասին: Adme.ru-ն առաջարկում է պատկերացնել, որ ձեր առաջ հրաշագործ է, ով ասում է, որ 7 սուպերկարողություն ունի, որոնցից մեկով կարող է օժտել ձեզ: Ընտրեք երկու սուպերկարողություն՝ կարողություն, որն ամենաշատն եք ցանկանում ունենալ, և կարողություն, որն ամենաքիչն է ձեզ հարկավոր:
Առաջին կարողությունը խորհրդանշում է ռեսուրսներն ու հատկությունները, որոնք ունեք, բայց չեք ընդունում, որոնց առկայությունը ժխտում եք:
Երկրորդ կարողությունը խորհրդանշում է կարողությունները, որոնք չունեք, բայց ենթագիտակցորեն փնտրում եք մյուսների մեջ:
Ապագան տեսնելու կարողություն: Սա վկայում է իրադարձությունների ընթացքը կանխատեսելու կարողության, լավ զարգացած ինտուիցիայի և խորաթափանցության մասին: Այս կարողությունները ետ են պահում սխալ քայլերից ու վատ ազդեցության ենթարկվելուց:
Անտեսանելի լինելու կարողություն: Սա վկայում է խորամանկության, բոլոր բարդ իրավիճակներից դուրս գալու կարողության մասին: Կարողանում է միշտ ջրից չոր դուրս գալ. այսպես են նկարագրում նման մարդկանց:
Ժամանակի մեջ տեղափոխվելու ունակություն: Սա վկայում է իրավիճակը մանրամասն վերլուծելու և հետևություններ անելու կարողության մասին, որոնք թույլ են տալիս չկրկնել սեփական սխալները: Այս կարողության ընտրությունը վկայում է սեփական գործողությունները մի քանի քայլ առաջ ծրագրելու, արտասովոր, շրջապատից չկախված մտածողության մասին:
Մեծ ֆիզիկական ուժ: Սա վկայում է անվախ լինելու, կամքի ուժի, նպատակին հասնելու համար ամեն բան զոհասեղանին դնելու պատրաստակամության մասին: Այսպիսի մարդիկ խոչընդոտներից չեն վախենում, անհրաժեշտության դեպքում կարող են ուժ կիրառել:
Թռչելու կարողություն: Վկայում է մասշտաբային մտածելու, իրավիճակն ամբողջական տեսնելու, ռիսկի դիմելու կարողության մասին:
Ցանկացած վերք բուժելու և մահացածներին կենդանացնելու կարողություն: Այս կարողությունը կարեկցանքի, բարեսրտության, մարդկանց աջակցել կարողանալու, նրանց հավատ ներշնչելու կարողության խորհրդանիշ է:
Մարդկանց մտքերը կարդալու կարողություն: Վկայում է ուղիղ լինելու, սեփական դիրքորոշումը պարզ և հստակ արտահայտելու, «ոչ» ասելու կարողության և մյուսների կարծիքից կախված չլինելու մասին:
Ցանկացած բան արագ սովորելու կարողություն: Վկայում է նպատակասլացության, կազմակերպվածության, կարգապահության, բարձր աշխատունակության մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը