Լոնդոնի «Արսենալ»-ի մամուլի ծառայությունն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի ադրբեջանական «Ղարաբաղ»-ի դեմ խաղին:
«Ֆուտբոլիստի անվտանգությունն ամենակարևորն է: Ֆուտբոլիստի հետ խոսելուց հետո կվերլուծենք իրավիճակը և որոշում կկայացնենք: ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ կօգնեն Մխիթարյանին վիզա ստանալ և լինել թիմի հետ»,- գրում է Evening Standard-ը: