Ուժի 33 առարկաներ, որոնք կպաշտպանեն Ձեր տունը, հավատարիմ կծառայեն Ձեզ և կօգնեն տունը դարձնել ամրոց և ուժի տարածք:
Ինչի համար է դա մեզ պե՞տք: Մեր տունը դարձնելով ուժի տարածք` մենք հարթում են էներգափոխանակությունը, որի ժամանակ`մենք կարող ենք շատ քիչ էներգիա ծախսել, մենք կարող ենք մեծ էներգիա ստանալ, մեր էներգետիկ խողովակներն ինքնիրեն կմաքրվեն:
- Վանական (Горный хрусталь) – դա յուրահատուկ «բնական հեռուստացույց» է, որը տիրապետում է տեսողական կերպարների հաղորդման ընդունակության: Վանականը յուրաքանչյուր տանն աշխատում է՝ որպես լավ, մաքուր, վառ և ուրախ էմոցիաների ալեհավաք:
- Յուրաքանչյուր տանը պետք է անպայման լինի սպիտակ սփռոց: Հավաքվելով դրա շուրջ` ընտանիքի անդամների միջև միասնություն է լինում:
- 33 հատ պղնձե մետաղադրամներ – պատասխանատու են տան հարստության համար:
- Այս բույսն անվանում են նաև արեգակի խոտ: Կղմուխը լավ բժիշկ է և շատ հիվանդություններ է բուժում, իսկ դա նրանից է, որ իր մեջ արեգակի էներգիան է պահում:
- Սև շան մորթին հին պաշտպանիչ միջոց է աչքից և վատ էներգիայից:
- Կարմիր արոսենու ողկույզ – պաշտպանում է հրդեհից, և մարդիկ, որոնց տանը կա արոսենի, շատ երկար են ապրում և շատ իմաստուն են լինում:
- Փայտյա թասը շրջապատող աշխարհը բարությամբ է լիցքավորում:
- Տանը պետք է գոնե 1 հատ արծաթե գդալ լինի: Արծաթը լուսնի մետաղն է, և նա, ով օգտվում է արծաթից, գտնվում է լուսնի պաշտպանության ներքո:
- Վարդը շատ կարևոր բույս է տան համար. նա սերն է պահպանում:
- Տնային ջրավազանը իր մեջ է հավաքում ամբողջ բացասական էներգիան: Որպես ջրավազան՝ տանը կարող եք պահել ձկներով և բույսերով ակվարիում:
- Թռչնի սպիտակ փետուրը, որը ջրի վրա է ծնվել, երջանկություն է բերում:
- Ուրցը զարմանահրաշ խոտ է յուրաքանչյուր կնոջ համար:
- Ուռենին տանը պահում են, որպեսզի բնակիչների կյանքը երկարի:
- Քար մանկության գետակից. շատ կարևոր է, թե որտեղ է մարդ ծնվել: Երբ նա ծնվում է, շատ հատուկ պրոցես է տեղի ունենում, և շատ կարևոր է կապը պահել ծննդավայրի հետ:
- Սրոցաքար պետք է լինի յուրաքանչյուրի տանը: Հիվանդ մարդու վրա բաղնիքում դույլով ջուր են լցնում, որտեղ 1 օր պահված է եղել սրոցաքարը: Սա օգնում է վերականգնել առողջությունը:
- Բրդյա կարմիր թելը հանդիսանում է շատ ուժեղ միջոց, որի օգնությամբ բուժում են ֆիզիկական և հոգեկան հիվանդությունները, այն պաշտպանում է սև մոգությունից:
- Կեչու ավել: Ամեն տուն իր ոգին ունի, և ով ընկերություն է անում նրա հետ, գտնվում է նրա պաշտպանության ներքո: Տնային ոգու համար ամենալավ ապաստարանը կեչու ավելն է: Պատրաստեք կեչու ավել և նվիրեք նրան:
- Ձկան չորացած թեփուկները պաշտպանում են վտանգներից:
- Քամու պտուտանը լիցքավորում է տունը դրական էներգիայով:
- Տանն անպայման պետք է ունենալ հասարակ չներկված մոմեր, որոնք վաճառվում են եկեղեցում: Այսպիսի մոմերը շատ լավ մաքրում են բնակարանը: Դրանք հարկավոր է վառել շաբաթը 1 անգամ այն սենյակում, որտեղ հավաքվում է ընտանիքը:
- Գիտե՞ք արդյոք, որ սովորական օճառով կարելի է ստանալ հատուկ օճառ, որը կմաքրի ոչ միայն մարմինը, այլ նաև հոգին:
- Գավազան, ավելի ճիշտ՝ դրա փոքր տեսակը, որը պետք է Դուք ինքներդ պատրաստեք: Ինչ-որ տեղ այցելելիս միշտ պահեք Ձեզ մոտ:
- Պահպանիչ զանգակներ:
- Գնդասեղը (Булавка) հանդիսանում է Ուժի կարևոր առարկա և ամեն տանը պետք է լինի:
- Խնձորը շատ ուժեղ պահպանիչ հատկություն ունի:
- Մեղրը ոչ միայն քաղցրեղեն է, այլ նաև հուռութք:
- Մայրու կոճղիկը յուրահատուկ հուռութք է, որն առողջացնում է տան մթնոլորտը, և մարդիկ, ովքեր ապրում են այդպիսի տանը, քիչ են հիվանդանում:
- Կաղամախու ցցիկով կարելի է լուծել բնակարանի էներգետիկայի հետ կապված պրոբլեմները:
- Մեխը՝ ճիշտ տեղում խփած, հատուկ ուժ ունի: Խփեք այն խոհանոցի դռան վերևում, և ընտանիքն ամուր կլինի:
- Անկյունակը հզոր հուռութք է, որը մաքրում է տան էներգետիկան: Փայտից ինքնուրույն պատրաստած անկյունը պետք է տանը պահել 1 տարի, այնուհետև թաղել հողի մեջ, որտեղ խոտ է աճում, և նորից ինքնուրույն պատրաստել:
- Կարմիր պղպեղը սիրո և սրտի հետ կապված ամենաուժեղ մոգական բույսն է:
- Սխտոր:
- Պայտը պետք է կախել մուտքի դռան վերևում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը