Սարկիսով․Դժվարին խաղ է սպասվում
Advertisement 1000 x 90

Սարկիսով․Դժվարին խաղ է սպասվում

Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է պատրատվել Ազգերի լիգայի խաղարկության առաջին հանդիպմանը։

Մեր հավաքականը սեպտեմբերի 6-ին կմրցի Լիխտենշտեյնի ընտրանու հետ։ Այսօր Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները հանդիպում են ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում խոսել է նաև Արթուր Սարկիսովը

«Ինձ լավ եմ զգում, առաջնությունն ընթացքի մեջ է և այդ պատճառով բավականին լավ մարզավիճակում եմ։ Դժվարին խաղ է սպասվում, կարծում եմ, որ պետք է ներդնենք բոլոր ուժերը, որպեսզի հասնենք հաջողության։

Հաղթելու հնարավորություններ բոլոր թիմերը միշտ էլ ունեն։ Սա ֆուտբոլ է և ամեն ինչ էլ կարող է պատահել։

Այժմ տղաները լավ պատրաստված են։ Նախորդ խաղի համեմատ հետևություններ ենք արել ու ցույց կտանք մեր առավելագույնը։

Դավիթ Յուրչենկոն ուժեղ դարպասապահ է ու մեծ օգուտ կարող է տալ մեր ընտրանուն։ Կխաղա, թե ոչ հավաքականում՝ դա իր որոշումն է»,- ասել է Սարկիսոսվը։

armsport.am