«Շուտով առանց Հայաստանի». Ալեքսեյ Մելնիկով
Advertisement 1000 x 90

«Շուտով առանց Հայաստանի». Ալեքսեյ Մելնիկով

Ռուս քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր, «Яблоко» կուսակցության խորհրդի անդամ, ճանաչված հրապարակախոս Ալեքսեյ Մելնիկովի «ВКонтакте» սոցցանցի իր էջի ուշագրավ գրառումը.

Պուտինը հրապարակային շնորհավորելով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր ծննդյան օրվա կապակցությամբ, պարզ հասկացրել է իր դիրքորոշումը Քոչարյանի հետ կապված, ով մեղադրվում է հանցանքի մեջ և ոչ այդքան ընդունելի է հայ ժողովրդի մեջ:

Պետք չէ շփոթել. Պուտինը և իր կողմնակիցները սատարում են կոռումպացված Քոչարյանին, ում դեմ դուրս է եկել հայ ժողովուրդը:

Հայկական կոռումպացված համակարգը ընկեր և դաշնակից է ռուսական կոռումպացված համակարգին: Ոչ հայ, ոչ ռուս ժողովուրդը մեղավոր չեն:

Պուտինին և իր կողմնակիցներին ձեռնտու չէ ընդունել իշխանական հեղափոխությունը Հայաստանում:

Ժպտում են Փաշինյանին, ցույց են տալիս, որ ամեն ինչ կարգին է, սակայն դրա հետ մեկտեղ երևում է, որ սկսվել է գործընթաց Հայաստանի ժողովրդի ընտրության դեմ:

Այսինքն՝ սատարելու են Քոչարյանին, իսկ հայ ժողովուրդը դա չի ընդունելու և արդյունքում ռուսական սահմանապահները ժամանակի ընթացքում կհանվեն Հայաստանից և ամեն ինչ կավարտվի օտարմամբ, բայց ոչ թե ռուս ժողովրդի, այլ Ռուսաստանի իշխանության հետ:

Վրաստանը և Ուկրաինան դաս չեղան: Հիմա անցել են Հայաստանին՝ խաղադրույք կատարելով ոչ միայն պարտված Քոչարյանի, այլ աղբարկղ նետված համակարգի վրա:

Ոչինչ չի ստացվի Պուտինի մոտ Քոչարյանի հետ կապված, ինչպես չստացվեց Վրաստանի և Ուկրաինայի դեպքում:

Կստացվի ևս մեկ ձախողում»:



Նման նյութեր