Կորեական թերակղզու Հարավն ու Հյուսիսը բաժանող ապառազմականացված գոտու լիակատար ականազերծման համար կարող է պահանջվել մոտավորապես 200 տարի: Հարավային Կորեայի բանակի ներկայացուցչի այս կարծիքը սեպտեմբերի 5-ին հրապարակել է Քեյ-Բի Էս հարավկորեական հեռուստառադիոկայանը:
Ընդ որում նա նշել է, որ այս հաշվարկները կարող են իրագործվել միայն այն դեպքում, եթե ապառազմականացված գոտու շրջանում աշխատեն հարավկորեական բոլոր 11 ինժեներային գումարտակները: