Հայտնի է, թե ով է սպասարկելու Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը
Advertisement 1000 x 90

Հայտնի է, թե ով է սպասարկելու Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը

Ազգերի լիգայի D խմբի մեկնարկային տուրի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կսպասարկի ալբանական բրիգադը:

Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հանդիպման մրցավար է նշանակվել Էնեա Յորգին, ում կօգնեն Ռիդիգեր Ցոկայն ու Էրմալ Բարուշին:

Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի այսօր` սեպտեմբերի 6-ին, Երևանի ժամանակով 20:00-ին:

armsport.am