Ինչ կրթու­թյուն ու­նեն հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան կին պաշ­տո­նյա­նե­րը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչ կրթու­թյուն ու­նեն հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան կին պաշ­տո­նյա­նե­րը

Հայ կին պաշտոնյաներից շատերը կրթությունը ստացել են արտերկրում։

Որտեղ են սովորել կին նախարարները, դեսպաններն ու կառավարությանն առընթար մարմինների ղեկավար կանայք, Wnews.am-ը ներկայացնում է ստորև.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյան

Կրթություն
1999թ. ավարտել է Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի պատմական ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան:

2002թ. ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:

2016թ. ACCA անդամ է։

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունց

Կրթություն
1990-1999 թթ. սովորել է Երևանի 195 միջնակարգ դպրոցում:
1999-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև՝ նույն ֆակուլտետում 2003-2005 թթ. սովորել է մագիստրատուրայում:
2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում:
2015 թվականի ամռանն անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում:

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյան

Կրթություն
2007-2010թթ.- Կոպենհագենի բիզնես դպրոց, բիզնես կառավարում և կազմակերպչական հաղորդակցություն, բակալավր
2011-2014թթ.- Կոպենհագենի բիզնես դպրոց, նորարության և բիզնեսի զարգացման կառավարչի որակավորում, մագիստրատուրա
2012-2013թթ.- Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոց, միջազգային կառավարչի որակավորում (CEMS), համակցված մագիստրատուրա

Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյան

1993 թվականին ընդունվել է Երևանի Պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, որն ավարտել է 1998 թվականին։

Հասմիկ Տոլմաջյան Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Կրթություն

1997-1999 Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտ

1996 – 1997 Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարան

1991 – 1996 Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժին

Ինդոնեզիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան

Կրթություն
1984–1989 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, 1987–1989 թթ.՝ ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ 1996–1998 թթ. սովորել է Կոլումբիայի համալսարանի միջազգային և հանրային հարաբերությունների դպրոցում և ստացել միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում։ 2002 թվականին ուսանել է Շվեդիայի Ուփսալա համալսարանի Խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրությունների ֆակուլտետում։

Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորյա Բաղդասարյան

1992 թվականին ավարտելով Երևանի Տ․ Շևչենկոյի անվան ռուսական դպրոցը՝ ընդունվել է Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանը, որն ավարտել է 1994 թվականին։ Այնուհետև ուսումը շարունակել է Լոնդոնի առևտրաարդյունաբերական պալատում, որն էլ ավարտելուց հետո ընդունվել է Սորբոնի համալսարան՝ ստանալով բիզնես իրավունքի և միջազգային իրավունքի կրթություն։ Մեկ տարի անց՝ 2000 թվականին, ավարտել է նաև Սորբոնի միջազգային առևտրի իրավունք բաժինը։ Ուսումը շարունակել է Վերսալի փաստաբանների դպրոցում, որն ավարտել է 2002 թվականին։

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյան

985 թ. – ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը՝ լեզվաբանի որակավորմամբ։
1998 թ. – ավարտել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան՝ միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորմամբ։

wnews.am