Լիա Բաբայանը հայ փախստական է Ադրբեջանից։ Նա ստիպված է եղել լքել իր տունն այդ երկրում ծավալված էթնիկ սպանությունների ժամանակ։
Լիա Բաբայանը ԱՄՆ-ի Թուին Ֆոլս քաղաքից և Փեգիի Էլիոթ Գոլդվինը ամերիկյան Սան Վալի քաղաքից դարձել են JRM մարդասիրական հիմնադրամի Այդահոյի հերոսներ։ Այդ մասին գրում է Armenian Mirror-Spectator–ը։
Նշվում է, որ նրանք շքանշաններ կստանան սեպտեմբերին 8-ին ԱՄՆ-ի այդ լեռնային նահանգում Այդահոյի հերոսներ պարգևատրման ամենամյա արարողության ժամանակ։
Հոդվածում ներկայացվում է հերոսուհիներից մեկի պատմությունը։ Լիա Բաբայանը հայ փախստական է Ադրբեջանից։ Նա ստիպված է եղել լքել իր տունն այդ երկրում ծավալված էթնիկ սպանությունների ժամանակ, գրում է պարբերականը։
Որպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ, որին ապաստան են տվել Թուին Ֆոլս քաղաքում, աղջիկը նվիրել է իր կյանքը մարդասիրական արժեքների, արդարության համար պայքարին, կարեկից լինելու քարոզչությանը։
Նշվում է, որ Լիա Բաբայանը «Ընթրիք փողոցում» անունով երեկույթներ է կազմակերպում` փախստական երեխաների համար դպրոցական պարագաներ և հագուստ հավաքելու համար, զբաղվում է հասարակության իրազեկման մակարդակը բարձրացնելով և կուտակում է միջոցներ անչափահաս փախստականների մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարումների խնդիրը վերացնելու համար։
Նշվում է, որ 2011թ–ին ստեղծված Այդահոյի հերոսներ պարգևը շնորհվում է նրանց, ովքեր ցուցաբերում են յուրահատուկ բնութագրեր, ձեռքբերումներ և հավատարմություն ամբողջ նահանգում ավելի անվտանգ հասարակություն ձևավորվելու գործում։