Տան պայմաններում ազատվեք ատամնափառից
Advertisement 1000 x 90

Տան պայմաններում ազատվեք ատամնափառից

Ատամների վրա հայտնված շագանակագույն կամ դեղին փառը կարող եք մաքրել նույնիսկ տան պայմաններում: Ատամնաքարերը տարածված խնդիր է, իսկ ժամանակակից ատամնաբուժությունն առաջարկում է մի շարք մեթոդներ, որոնց միջոցով կարելի է մաքրել ատամնաքարերը:

Ատամնափառն  ատամի էմալին հայտնված թաղանթն է, որը կազմված է կենդանի և մեռած միկրոօրգանիզմներից, ինչպես նաև՝ մթերքներից, որոնք երկարացնում են միկրոօրգանիզմների կյանքը: Այս թաղանթն անընդհատ ի հայտ է գալիս ատամների վրա, սակայն դրա մեծ քանակությունը կարող է զգալի վնաս հասցնել օրգանիզմին:

Ինչպե՞ս արագ և արդյունավետ կերպով ազատվել ատամնաքարից:

Ատամնափառը փափուկ սպիտակ գոյացություն է, որն ի հայտ է գալիս ատամների և լնդի արանքում: Որոշակի բակտերիաների ճնշման տակ՝ այս փափուկ փառը կոշտանում է: Այս կոշտ փառը կազմված է ածխաջրերից (շաքար, օսլա):

Ազատվեք ատամնափառից ընկույզի և ջրի միջոցով

Բաղադրություն

  • 40 գրամ ընկույզի պատիճ
  • 1 բաժակ ջուր

Ընկույզի պատիճը եփեք 20 րոպե: Սառելուց հետո քամեք: Ատամի խոզանակը 10 րոպեով թողեք ընկույզի թուրմի մեջ, ապա մանրակրիտ կերպով մաքրեք ատամներն այդ խոզանակով:

Այս պրոցեդուրան կարող եք կրկնել օրական երեք անգամ, այնքան ժամանակ, քանի դեռ ատամների քարն ամբողջովին չի մաքրվել:

Օգտագործումից  արդեն 2 շաբաթ անց արդյունքը կապշեցնի ձեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը