Լեհաստանում կայացել է ըմբշամարտի միջազգային մրցաշար, որում Հայաստանի ներկայացուցիչները 3 բրոնզե և 3 արծաթե մեդալ են նվաճել:
Բրոնզե մեդալի համար պետք է պայքարեր նաև Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։
Նա բրոնզե մեդալը պետք է վիճարկեր Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախիլաշվիլու հետ, սակայն վնասվածքի պատճառով Ալեքսանյանը չի ներկայացել գոտեմարտին:
Հիշեցնենք` 97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը 2 հաղթանակներից հետո կիսաեզրափակչում տուշեով պարտվել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թրեյսի Հենկոկին։ Վերջինս դաձել է մրցաշարի ոսկե մեդալակիր։