Երգարվեստում միշտ լինում են տարբեր որակի աշխատանքներ. Ռուզաննա Անդրեասյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Երգարվեստում միշտ լինում են տարբեր որակի աշխատանքներ. Ռուզաննա Անդրեասյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի, երգահան Ռուզաննա Անդրեասյանը, նրա հետ խոսել ենք ոչ միայն ընտանիքից ու կարիերայից, այլև հայկական երգարվեստում տիրող մթնոլորտից, որակից և ՊԵԿ նախագահի հայտարարության վերաբերյալ նրա կարծիքից:

– Ռուզաննա, առաջինը կխնդրեմ մեզ հետ կիսվեք ձեր աշխատանքային ծրագրերով: Ինչո՞վեք այս պահին զբաղված ու ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայի համար:

– Անկեղծ ասած՝ այս պահին զբաղվածությունս մեծ է, քանի որ արդեն երկու երեխա ունեմ և փորձում եմ լինել և լավ մայր, և զուգահեռ զբաղվել կարիերայով: Հիմա երկու նոր երգ ունեմ, որոնք ձայնագրման փուլում են, որոնցից մեկը արագ, մյուսը դանդաղ ռիթմերի մեջ է: Հնարավոր է մինչև տարեվերջ նոր տեսահոլովակ էլ նկարահանեմ:

– Դուք նաև ստեղծագործում եք ոչ միայն ձեր, այլև կոլեգաների համար: Գուցե այդաշխատանքը խոչընդոտում է, որ ավելի ակտիվ զբաղվեք երգչուհու կարիերայով:

– Ցավոք, ժամանակս չի բավարարում նաև, որպեսզի շատ ստեղծագործեմ, սակայն խոստովանում եմ՝ ներսումս ահռելի մուսա է կուտակվել: Այո, ես ստեղծագործում եմ և առաջին հերթին ինձ համարում եմ երգահան, հետո նոր՝ երգչուհի: Սակայն դա երբեք չի խոչընդոտել իմ կարիերային, պարզապես վերջին մի քանի տարիներին ես ինձ ամբողջովին նվիրեցի իմ ընտանիքին: Ինձ համար ամենից կարևորը ընտանիքս է, դա վեր է ամեն ինչից ու բոլորից: Ես շատ եմ սիրում երաժշտությունը, արվեստի հենց այս ճյուղը, որը ապրում է իմ մեջ և առանց որի ես չեմ կարող ապրել: Հետևաբար իմ ընտանեկան ծանրաբեռնված գրաֆիկին զուգահեռ՝ նաև փորձում եմ զբաղվել իմ սիրելի աշխատանքով: Հույսով եմ, որ կկարողանամ իրագործել իմ բոլոր նպատակները:

– Դուք այն երգչուհիներից եք, ով շատ հաճախ տեսահոլովակներ չի թողարկում, բայցանդադար՝ ամեն օր է աշխատում: Շատերի համար տեսահոլովակները դադարել ենկարևոր նշանակություն ունենալ, դուք ևս կիսո՞ւմ եք այդ կարծիքը:

– Ես շատ ուրախ եմ, որ դա իրականություն է, և տեսահոլովակները չեն, որ կխթանեն երգչի կարիերային: Շատ լավ է, որ կարող ես ինտերնետի միջոցով աշխատանքներդ հասանելի դարձնել հանրությանը: Իհարկե, տեսահոլովակն էլ իր կարևորությունն ունի, որի միջոցով երգը ստանում է պատկեր և երգիչն էլ ավելի է ճանաչվում:

– Ռուզաննա, վերջին տարիներին հայկական երգարվեստը շատերի համար ցավոտ ոլորտէ դարձել: Ոմանք կարծում են, որ այն խորտակման եզրին է, քանի որ արաբաթուրքականմելիզմները գնալով ավելի մեծ տարածում են գտնում մեզ մոտ: Որպես ստեղծագործողմարդ ու երգչուհի՝ ինչ կարծիք ունեք այս մասին:

– Ամբողջ աշխարհում այդպես է. Երգարվեստում միշտ լինում են տարբեր որակի աշխատանքներ, ու ժողովուրդը պետք է ընտրի իր համար նախընտրելի երգերը: Կարծում եմ՝ մեր երգարվեստում գերիշխում են որակով աշխատանքները, իսկ եթե որակը ընկել է, դա միմիայն երկրի վիճակից է կախված, քանի որ արտիստը նույնպես ուզում է գումար վաստակել:

– Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս պետք է ոլորտում շտկումներ անել, և արդյոք համաձայն եքայն մտքի հետ, որ ինչ մատուցես մարդկանց, այն էլ կընդունվի, հետևաբար որակյալերաժշտություն մատուցելով՝ կարելի է մարդկանց ճաշակը, նաև պահանջները փոխել:

– Կարծում եմ՝ երկրի լավացման հետ մեկտեղ ամեն ինչ կփոխվի:

– Ի դեպ՝ երեկ ՊԵԿ նախագահը հայտարարեց, որ մեր երգիչները պետք է անցնենհարկային դաշտ և կորպորացիոն միջոցառումներից ստացած գումարից որոշակի հարկերվճարեն։ Այս մասին ինչ կարծիք ունեք:

– Անկեղծ ասած՝ ես հարսանիքների և նման այլ միջոցառումների չեմ երգում: Իսկ որպես կարծիք նշեմ, որ դա անվերահսկելի ու գլխավորը՝ անարդար կլինի:

life.panorama.am



Նման նյութեր