Բազմիցս է խոսվել այն մասին, թե որքան խելացի ու խորամանկ են ագռավները, երբ խոսքը գնում է նրանց հարաբերությունների մասին, օրինակ, ասենք, փողոցային շների կամ կատուների հետ։
Սակայն այս թռչունները երբեմն գերազանցում են իրենք իրենց. նրանք այժմ հիացնում են մարդկանց՝ զբաղվելով պուրակների մաքրությամբ (ինքնուրույն հավաքում են ծխախոտի մնացորդները, թղթերն ու գցում դրանք աղբարկղը)։
Թռչունները ոչ մեծ պարգևատրման դիմաց զբոսաշրջիկների հետևից հավաքում են աղբը։
Նրանք իհարկե երբեմն ինքնուրույն էլ են զբաղվում այդ գործով, սակայն մասնագետները խրախուսական կերի օգնությամբ որոշել են նրանց այգում հիմնական մաքրողներ դարձնել։ Եվ կարծես թե, արդյունքները գերազանցել են սպասելիքները։