Չոր ծառը
Advertisement 1000 x 90

Չոր ծառը

Մի անգամ խստաշունչ ձմռանը մեր վառելափայտը վերջացավ: Հայրս գյուղի ծայրամասում մի չոր ծառ գտավ ու կտրեց այն:

Գարնանը տեսավ, որ իր կտրած ծառի կոճղից շիվեր են դուրս գալիս:

– Ես վստահ էի,- ասաց հայրս,- որ ծառը չոր է: Այն ժամանակ այնքան ցուրտ էր, որ դրա ճյուղերը ճայթում, կոտրվում էին ցրտից ու գետնին թափվում, ասես դրա արմատներում նույնիսկ մի կաթիլ կյանք չէր մնացել: Այժմ տեսնում եմ, որ կյանքը դեռևս նշողվում էր այդ բնի մեջ:

Եվ շրջվելով դեպի ինձ՝ ասաց.

– Հիշի՛ր այս դասը: Ծառը երբեք մի՛ կտրիր ձմռանը: Երբեք որոշումներ մի՛ կայացրու անբարենպաստ ժամանակ կամ երբ հոգեկան վատ վիճակում ես գտնվում: Սպասի՛ր: Համբերատար եղի՛ր, վատ ժամանակները կանցնեն: Հիշի՛ր, որ գարունը վերադառնալու է:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Լուսանկարը՝ Լուսին Դավթյանի

surbzoravor.am