ԱՄՆ-ի՝ օտարերկրյա ծագմամբ բնակիչների բաժինը հասել է 1910 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշին. NYT
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ի՝ օտարերկրյա ծագմամբ բնակիչների բաժինը հասել է 1910 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշին. NYT

Միացյալ Նահանգների՝ երկրի սահմաններից դուրս ծնված բնակիչների բաժինը հասել Է 1910 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին, իսկ վերջին տասնամյակում ներգաղթյալների հիմնական համալրումն ԱՄՆ-ին ապահովել են ասիական երկրներից սերվածները: Այդ մասին հայտնել Է The New York Times թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի 2017 թվականի տվյալները, որոնք հրապարակվել են սեպտեմբերի 13-ին:

Ինչպես նշում Է հրատարակությունը, տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի համար հպատակագրված քաղաքացիների գլխավոր «մատակարարները» եղել են Լատինական Ամերիկայի երկրները: 2010 թվականից այդ դերն ստանձնել Է ասիական տարածաշրջանը, որին նշված ժամանակաշրջանում բաժին Է ընկել ներգաղթյալների 41 տոկոսը, իսկ լատինամերիկյան պետություններից սերվածներն վերաբնակների այդ խմբում կազմել են 39 տոկոսը: Նոր եւ անսպասելի ցուցանիշ Է դարձել նաեւ այն, որ եկվորների գրեթե կեսը՝ 45 տոկոսը, ունի բարձրագույն կրթություն: 2000-ից մինչեւ 2009 թվականը ներգաղթյալների շրջանում այդպիսիք 30 տոկոսն Էին:

Թերթը գրում Է, որ երկար տարիներ ներգաղթյալների հոսքի «առաջատարը» Մեքսիկան Էր, բայց 2010 թվականից ներգաղթյալների կազմում մեքսիկացիների բաժինը անշեղորեն նվազել Է, իսկ Չինաստանից ու Հնդկաստանից սերվածների հոսքը, ընդհակառակը, զգալիորեն աճել Է: Այսպես, վերջին գրեթե ութ տարվա ընթացքում Ասիայի երկրներից ԱՄՆ Է տեղափոխվել 2,6 մլն մարդ, ինչը գրեթե կրկնակի գերազանցում Է 2010 թվականի ցուցանիշը, իսկ Լատինական Ամերիկայի պետություններից այդ նույն ժամանակաշրջանում ժամանել Է 1,2 մլն մարդ: 2017 թվականի տվյալներով՝ Միացյալ Նահանգների՝ երկրի սահմաններից դուրս ծնված բնակիչների բաժինը կազմել Է երկրի բնակչության ընդհանուր թվաքանակի 13,7 տոկոսը (44,5 մլն մարդ), մեջբերում Է The New York Times-ը ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի վերջին վիճակագրական ցուցանիշները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր