Ինչպես հայտնի է, Քիմ Քարդաշյանը հանդիսանում է ոչ միայն շոու բիզնեսի աստղ, ով զբաղված է միայն նրանով, որ գումար է աշխատում իր ռեալիթի-շոուից և կոսմետիկ միջոցների ապրանքանիշից: 37-ամյա հայուհին զբաղվում է նաև բարեգործությամբ, ինչպես նաև վերջերս նա լրջորեն զբաղվում է ԱՄՆ-ում բանտային բարեփոխումների խնդրով:
Այն բանից հետո, երբ Քիմն օգնեց ազատազրկված Էլիս Ջեքսոնին բանտից դուրս գալ, ով բանտում էր հայտնվել թմրանյութերի վաճառքի համար, հայուհին խոստացել էր օգնել նաև այլ բանտարկյալների: և այսպես, նա հավատարիմ է մնացել իր խոստմանը:
Այս անգամ 37-ամյա հայազգի հեռուստաաստղը փորձում է օգնել 30-ամյա Քրիս Յանգին, ով ցմահ ազատազրկվել է մարիխուանայի ու այլ թմրամիջոցների վաճառքի մեղադրանքով: Հայուհին Mic Dispatch ծրագրի հյուրն էր, որում խոսել է ԱՄՆ-ում բանտային բարեփոխումների և կալատավորներին ցուցաբերած իր օգնության մասին:
«Շատերն ասում են, որ սա քաղաքական խաղ է և, որ Թրամփն այս խնդրով չի զբաղվելու: Նույնիսկ, եթե ենթադրենք, որ սա քաղաքական խաղ է, չնայած ես այդպես չեմ կարծում, ամեն դեպքում ես կարող եմ ցուցաբերել իրական օգնություն և օգնել մարդկանց, որոնք ցմահ են ազատազրկված: Եկել է ժամանակը, որպեսզի զբաղվենք բանտային բարեփոխումների խնդրով: Մարդիկ ճպետք է ազատազրկվեն ցմահ՝ փոքր խախտումների համար», – նշել է ՔԻմը, ով երկու մասից բաղկացած հարցազրույց է տվել՝ մինչ Իվանկա Թրամփի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումը և հետո:
Փաստաբան Բեն Ջոնսն իր հերթին նշել է.
«Սկզբում ՔԻմին ոչ ոք լուրջ չընդունեց, սակայն նա հասավ նրան, որ Թրամփին համոզեց ազատել Էլիսին: Ոչ ոք չի կարող սպասել 10 տարի, միգուցե 12, երբ կգա այն մարդը, ով կզբաղվի դրանով, այժմ նախագահ է Թրամփը և պետք է աշխատել նրա հետ, քանի որ ըստ սահմանադրության նա կարող է ստորագրել ներում շնորհելու փաստաթղթերը, իսկ ԱՄՆ-ում 400 000 երիտասարդ մարդ ստացել է ցմահ ազատազրկում՝ փոքրխախտումների համար, նրանց պետք է երկրորդ հնարավորություն տալ, հարկավոր է վերանայել բանտային բարեփոխումների խնդիրը», – նշել է փաստաբանը:
Հարցազրույցին ներկա էին նաև այն դատավորը, ով Քրիս Յանգին ցմահ ազատազրկման վճիռ էր տվել: Դատավորը հայտնեց, որ նա հեռացել է աշխատանքից, քանի որ նա այլևս չէր կարող տանել այն վճիռները, որոնք իր կարծիքով հրեշավոր էին: