Ի՞նչի մասին եք առաջինը մտածում, երբ խոսք է գնում սիրո քաղաք Փարիզի մասին: Էյֆելյան աշտարակ, Լուվր, գողտրիկ ֆրանսիական սրճարաններ, անուշահոտ սուրճ և կրուասաններ, բուտիկներ, նրբաճաշակ ֆրանսիական խոհանոց:
Բայց եվրոպական ամենանրբագեղ մայրաքաղաքներից մեկն ունի իր հակառակ կողմը, որը բացահայտել է Պրահայից անկախ լուսանկարիչ Դևիդ Տեսինսկին (David Tesinsky): Դեյվիդը ճամփորդում է աշխարհով մեկ և վավերագրում է մարդկային պատմություններն ու քաղաքային մթնոլորտը: Լուսանկարելով Փարիզը՝ լուսանկարիչը հրաժարվել է տուրիստական վայրերից, և պատկերել է սիրո քաղաքի մութ կողմը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը