Weather Channel ամերիկյան հեռուստաալիքի հանդիսատեսներին շշմեցրել է եղանակի կանխատեսումը, որի ընթացքում հաղորդավարուհին չափազանց ակնառու է ցուցադրել «Ֆլորենս» փոթորկի հետևանքները: Հոլովակը հրապարակված է Twitter-ում հեռուստաալիքի էջում:
Ծրագրի սկզբում աղջիկը կանգնած էր քարտեզի դիմաց և վերլուծում էր, թե ԱՄՆ-ի որ շրջաններում են առավել մեծ քանակությամբ տեղումներ եղել:
«Բայց դուք տեղումները տեսնում եք միայն քարտեզին: Եկեք ես ձեզ ցույց տամ, թե ինչ տեսք դա կունենա, եթե դուք հայտնվեք այդ տեղանքում»,- հայտարարել է լրագրողուհին:
Այդ պահին համակարգչային անիմացիայի և կանաչ ֆոնի օգնությամբ հաղորդավարուհու թիկունքում քարտեզը վերածվել է փոթորկի հետևանքով հեղեղված քաղաքի մոդելի: Աղջիկը կանգնած է իրադարձության էպիկենտրոնում, ուստի այն զգացողությունն ես ունենում, որ շուտով նա էլ ջրի տակ կանցնի:
Հոլովակն արագորեն վիրուսային տարածում է ստացել. մեկ օրվա ընթացքում այն դիտել են ավելի քան 3,7 մլն անգամ: Ցանցի օգտատերերը գրել են, որ ստուդիայում կիրառված նոր տեխնոլոգիաները խիստ վախեցրել են իրենց:
Storm surge will be a huge factor for Hurricane #Florence Check out what it might look like with @TWCErikaNavarro: pic.twitter.com/TPqTZTmiAM
— The Weather Channel (@weatherchannel) September 13, 2018