Ես ուզում եմ, որ ինձ հիշեն որպես մարդ, որը կարևոր գործեր իրագործեց, որը սիրող և շատ բարի մարդ էր: Ես ուզում եմ, որ ինձ հիշեն, որպես ճիշտ վերաբերմունք ունեցող մարդ, մարդ, որը ջանք չխնայեց, որ օգնի մյուսներին:
Այն , որ մարդիկ կարծում են, որ իմ կյանքը հեքիաթի է նման, արդեն իսկ հեքիաթ է:
Ես խուսափում եմ հետ նայելուց. ես նախընտրում եմ լավ հիշողություններ ունենալ և ոչ մի բանի համար չափսոսալ:
Ես ֆեմինիստուհի եմ, ես կարծում եմ, որ կանայք կարող են անել այն, ինչ կամենան:
Ես սիրում եմ զբոսնել անտառներում, արահետներով և լողափներով: Ես սիրում եմ բնության մի մասնիկը լինել, սիրում եմ միայնակ զբոսնել, ինքս ինձ հետ մնալ. դա բուժումի պես մի բան է: Մարդիկ երբեմն պետք է միայնակ լինեն, որ վերալիցքավորեն իրենց մարտկոցները:
Ես երբեք չեմ ասել «երբեք», և երբեք չեմ ասել «միշտ»:
Ես ամուսնացել եմ արքայազն Ռենյեի հետ, ես չեմ ամուսնացել նրա անցյալի կամ նրա պաշտոնի հետ: Ես սիրահարվեցի նրան առանց որևէ բանի ուշադրություն դարձնելու:
Ես ատում եմ Հոլիվուդը, այն անգութ քաղաք է. այստեղ միայն հաջողությունը նշանակություն ունի: Ես չգիտեմ, թե արդյոք աշխարհիս երեսին գոյություն ունի մեկ այլ այդպիսի վայր, որտեղ մարդիկ տառապում են նյարդային խանգարումներից, որտեղ այդքան շատ հարբեցողներ, հիվանդներ և դժբախտ մարդիկ կան:
Կնոջ ամենաիսկական դերը ընտանիքի սյուն լինելն է:
Թեպետ ես տարատեսակ դերեր եմ մարմնավորել, երբեք հնարավորություն չեմ ունեցել մարմնավորելու մի կերպարի, որը հատուկ ինձ համար է գրվել: Շատ եմ ցավում այդ մասին, քանի որ այդ դեպքում ես հնարավորություն կունենայի բացահայտել և ցույց տալ իմ անհատականությունը:
Ամբողջությամբ՝ vnews.am