Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը սեպտեմբերի 17-ին Հռոմի Teatro dell’Opera-ում ղեկավարելու է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական համերգը։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, «Արամ Խաչատրյան» խորագիրը կրող հանդիսավոր երեկոյի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Էդգար Հովհաննիսյան, գործեր։ Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Հայկ Կազազյանը, ով կկատարի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Կոմիտասի Վաղարշապատի պարը ստեղծագործությունը նվագախմբի հետ կներկայացնի դուդուկահար Կամո Սեյրանյանը։
Համերգը կազմակերպել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։