Մերսում սիրել են դեռևս հին հույները: Հենց նրանք են այս պրոցեդուրան անվանել «մերսում», որովհետև հունարեն այն նշանակում է՝ «տրորել, ճմրթել, շոյել»: Մերսման տեսակները շատ են, իսկ դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուղղվածությունը:
Թայվանական մերսում
Թայվանական բժշկության տեսության համաձայն` մարդու մեջ շրջանառվում է կենսական էներգիա: Այն ընթանում է հատուկ էներգետիկական հոսանքով, որը կապված է բոլոր օրգանների ու հյուսվածքների հետ: Չինացիներն այդ էներգիան անվանում են «ցի», իսկ հնդկացիները`«պրանա»: Մարդը կարող է առողջ լինել միայն այն ժամանակ, երբ այդ էներգիան ընթանում է անարգելք: Ցանկացած խոչընդոտ այդ էներգետիկական հոսանքի ճանապարհին` բերում է հիվանդության: Թայվանական մերսումը միշտ սկսվում է մեջքի վրա պառկած դիրքից, հետո անցնում է կողերի վրա, իսկ ավարտվում է նստած դիրքով: Ինչպես ասում են այս մերսման ձևն ընդունողները, արդյունքը զգացվում է 10-15 պրոցեդուրայից հետո` լավանում է տրամադրությունը, բարձրանում է մկանների էլաստիկությունն ու հոդերի շարժունությունը:
Սարքավորումներով մերսում
Այս մերսման ամենահայտնի տեսակը ջրային մերսումն է: Մերսման այս տեսակը բավականին արդյունավետ է, իսկ շատ օգտակար է օստեոխոնդրոզի ու նյարդային համակարգի համար:
Հակացելյուլիտային մերսում
Այս մերսման ուղղվածությունը պարզ է իր անվանումից: Մերսման այս ձևը, կարելի է ասել` այնքան էլ հաճելի պրոցեդուրա չէ, բայց շատերի համար պարզապես անհրաժեշտություն է: Պրոցեդուրաների քանակը կախված է ցելյուլիտի վիճակից: Վաղ շրջանում մասնագետի դիմելու դեպքում 5 պրոցեդուրան էլ բավական է:
Դասական մերսում
Ոչինչ չի կարող փոխարինել դասական մերսման հաճույքին: Այն անց է կացվում 4 եղանակով`շոյելով, շփելով, մերսելով ու վիբրացիայով: Լավ դասական մերսումը չեզոքացնում է մկանային ցավերը, լարվածությունը, կարգավորում է սեռական ֆունկցիան: Գերհոգնած մաշկին այն պարզապես անհրաժեշտ է` հատկապես գարնանը:շ
Շիացու մերսում
Շիացուն ընդունված է ԱՄՆ-ում ու Ճապոնիայում: Այն շատ լավ միջոց է գլխացավերի ու անքնության դեպքում:
Մեղրով մերսում
Վերջերս նորաձև է դարձել քաղցր մերսումը` մեղրով, շոկոլադով, նույնիսկ կարամելով: Մեղրով մերսման ժամանակ լավանում է արյան շրջանառությունը մաշկի ավելի խորը շերտերում:
168.am