Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը դարձել է գոլի հեղինակ:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը հյուրընկալել էր «Ռոստով»-ին: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1:
«Ուրալ»-ի կազմում միակ գնդակը հեղինակեց Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Այս տուրից հետո «Ուրալ»-ը մրցաշարային աղյուսակում 14-րդ տեղում է: