Պարացետամոլը երեխաներին դարձնում է ալերգիկ
Advertisement 1000 x 90

Պարացետամոլը երեխաներին դարձնում է ալերգիկ

Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ նորածին ու մսուրային տարիքի երեխաներին, ում ցավազրկելու կամ ջերմությունն իջեցնելու նպատակով պարացետամոլ էին տվել, ավելի մեծ շանսեր ունեն դպրոցահասակ տարիքում ասթմայով ու էկզեմայով հիվանդանալու:

«Երեխաներն, ում հաճախ են տվել այս դեղամիջոցը, 3 անգամ ավելի են պատկանում այն ռիսկային խմբին, որ կարող են հիվանդանալ ասթմայով ու տարբեր ալերգիկ ռեակցիաներ ունենալ»,- ասում է Նոր Զելանդիայի բժշկական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Ռիչարդ Բիսլին, որն էլ հենց այս հետազոտության ղեկավարն է:

Հետազոտության մեջ ներգրավված են եղել մոտ 200.000 երեխա` 31 երկրներից: Այս հետազոտությունը թույլ է տալիս բացատրելու երեխաների շրջանում վերջին տարիների ասթմայի և այլ ալերգիկ հիվանդությունների հանելուկային «բռնկումը:

168.am