Բերանի պիրսինգը վտանգավոր է առողջությանը
Advertisement 1000 x 90

Բերանի պիրսինգը վտանգավոր է առողջությանը

Թելավիվի համալսարանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր հինգերորդ դեռահասին, ով պիրսինգ ունի բերանի մեջ, լեզվի վրա, սպառնում են լնդերի կամ ատամների լուրջ հիվանդություններ:

Մասնագետները պնդում են, որ նույնիսկ զարդը հանելուց հետո հիվանդանալու հավանականությունը չի պակասում:

Պատճառն այն է, որ նրանք անընդհատ լեզվով կամ ատամով փորձում են խաղալ իրենց բերանի զարդի հետ` առանց մտածելու սեփական առողջության մասին:

Միաժամանակ նրանք առաջարկում են լնդախտի դեպքում նուռ օգտագործել, քանի որ նուռն ունի հակալնդախտային հատկություն: Օգտակար են ոչ միայն հատիկները, այլև կեղևն ու տերևները: