Դավիթ Սանասարյանը փորձում էր լիցքավորել կապույտ մազերով աղջկա հեռախոսը և խոստովանում, որ վերջինիս չսիրել չի լինում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դավիթ Սանասարյանը փորձում էր լիցքավորել կապույտ մազերով աղջկա հեռախոսը և խոստովանում, որ վերջինիս չսիրել չի լինում

Asekose.am-ը գրում է. Ակտիվիստ Ասյա Խաչատրյանը,  գիշերը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` խնդրելով ինչ-որ մեկին լիցքավորել իր հեռախոսահամարը:  Գրառմանն արձագանքել են բազմաթիվ օգտատերեր, այդ թվում  նաև պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը` գրելով, որ շուտով լիցքավորումը կանի:

Նրանց զրույցը ծավալվել է այնքան, որ Ասյա Խաչատրյանը գրել է, որ Դավիթ Սանասարյանը «ուղղակի սիրի իրեն», ի պատասխան Դավիթ Սանասարյանը գրել է. «Ասուլ քեզ չսիրել չի լինում»:

Նկատենք նաև, որ գրառմանն անդրադարձել է և իր «օգնությունը» է առաջարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը: