Սեքսը և սեքսուալությունը Աստծո պարգև են. Հռոմի պապ. shantnews.am
Advertisement 1000 x 90

Սեքսը և սեքսուալությունը Աստծո պարգև են. Հռոմի պապ. shantnews.am

Հռոմի պապ Ֆրանցիոսկոսը Գրենբոլում (Ֆրանսիա) երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նրանց հետ քննարկել է սեքսի և սեքսուալության թեմաներ: Նրա խոսքերով՝ սեքսն ու սեքսուալությունն Աստծո պարգև են, այլ ոչ թե տաբու, որը տրված է մարդուն սիրո ու նոր կյանքի արարման համար: Ելույթի ձայնագրությունը հրապարակվել է Վատիկանի պաշտոնական կայքում: 

«Սեքսն ու սեքսուալությունը Աստծո պարգև են, այլ ոչ թե տաբու: Դա երկու նպատակ ունի՝ սերը և կյանքի արարումը: Իրական սերը կրքոտ է: Եվ տղամարդու և կնոջ միջև կրքոտ սերը տանում է դեպի հավերժական կյանք: Միշտ: Սիրուն տրվում են հոգով և մարմնով»,- բացատրել է Հռոմի պապը:

Նա կոչ է արել երիտասարդներին փայփայել սեքսուալությունը և պատրաստվել այդ սիրուն, որը լինելու է նրանց կյանքի մասը:

Բացի այդ՝ նա դատապարտել է պոռնոգրաֆիան՝ որպես «ստի ինդուստրիայի» մաս ու այն անվանել «սեքս՝ առանձնացված սիրուց»:

Հիշեցնենք, որ Վատիկանը վերջերս  հաճախ է սեքսուալ սկանդալների կիզակետում հայտնվում, մասնավորապես կապված մանկապղծության դեպքերի հետ: Պաշտոնապես կաթոլիկ եկեղեցին դատապարտում է արտամուսնական սեքսը ու դեմ է հանդես գալիս հակաբեղմնավորիչ միջոցներին:

shantnews.am



Նման նյութեր