Եվրոպա լիգայի խաղարկության E խմբի առաջին տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց «Վորսկլային»:
Ինչպես սպասվում էր, հանդիպումն անցավ «զինագործների» առավելությամբ, որոնք էլ հաղթանակի հասան 4:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացեց Օբամեյանգը՝ Մխիթարյան-Իվոբի-Օբամեյանգ եռաքայլ գրոհի արդյունքում: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականի ավագի հիանալի փոխանցումից հետո Ուելբեքը կրկնպատակեց հաշիվը:
Մի քանի րոպե անց Մխիթարյանն օգնեց Օբամեյանգին դուբլ ձևակերպել՝ կատարելով գոլային փոխանցում:
Հանդիպման վերջնամասում Օզիլը խփեց իր թիմի չորրոդ գոլը, որից րոպեներ անց հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը: Մրցավարի ավելացրած վերջին վայրկյաններին էլ «Վորսկլան» խփեց նաև երկրորդ գոլը՝ հանդիպումն ավարտելով 4:2 հաշվով:
Այսպիսով, Մխիթարյանի երկու գոլային փոխանցումներն օգնում են Էմերիի թիմին Եվրոպա լիգայի խմբային փուլը սկսել հաղթանակով:
«Արսենալը» E խմբում վաստակում է 3 միավոր ու «Սպորտինգի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Պորտուգալական ակումբը տուրի մյուս խաղում 2:0 հաշվով հաղթել է «Ղարաբաղին»:
«Արսենալ»-«Վորսկլա»՝ 4:2