Մահացել է Վիետնամի նախագահը
Advertisement 1000 x 90

Մահացել է Վիետնամի նախագահը

Ծանր հիվանդությունից հետո 61 տարեկանում մահացել է Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը։ Նա մահացել է տեղի ժամանակով ժամը 10:05-ին Հանոյի զինվորական հոսպիտալում:

Բժիշկները չեն կարողացել փրկել նախագահի կյանքը։ «Նախագահը պայքարում էր ծանր հիվանդության դեմ։ Հայրենական և արտասահմանյան բժիշկները ջանքեր գործադրեցին, բայց նա այդպես էլ չկարողացավ ապաքինվել»,- գրված է Վիետնամի առողջապահության կենտրոնական վարչության հաղորդագրության մեջ։

Չան Դայ Կուանգը երկրի 10-րդ նախագահն էր։ Նա պաշտոնավարեց մոտ 2 տարի (2016 թվականի ապրիլի 2-ից)։



Նման նյութեր