Կաթվածի զարգացման վտանգը կարող է զգալիորեն նվազեցնել սովորական քայլելը, պնդում են University of Gothenburg-ի գիտնականները: Նրանք պարզել են, որ դրա համար բավական է քայլել օրական 35 րոպե կամ շաբաթական առնվազն 4 ժամ:
Neurology ամսագրում հրապարակված հետազոտության ժամանակ գիտնականները վերլուծել են 2300 կաթվածով հիվանդների հիվանդության պատմությունները և արդյունքում պարզել, որ ֆիզիկական ակտիվությունն անտեսած և նստակյաց կենսակերպը նախընտրած մարդիկ միջինը 1,2 անգամ ավելի հաճախ են տառապել ուղեղի արյան զեղմամբ, քան նրանց այն տարեկիցները, որոնք ֆիզիկապես ակտիվ էին: Ընդ որում՝ քիչ շարժունակ անհատներին հատուկ էին կաթվածի ամենածանր ձևերը:
Մասնագետները շեշտում են, որ մարմնի, այդ թվում՝ գլխուղեղի բջիջները սննդարար նյութերի և թթվածնի մշտական մատակարարման կարիք ունեն, որին կարելի է հասնել միայն ֆիզիկական ակտիվության հաշվին: Դրա ամենահասանելի ձևը քայլելն է, սակայն գիտնականների կարծիքով՝ ոտքով զբոսանքները պետք է տևեն շաբաթական ոչ պակաս, քան 4 ժամ: