300 մետր երկարությամբ սարդոստայնը ծածկել է ափի բուսականությունը։ Փորձագետները պնդում են, որ սա սեզոնային երևույթ է, որն առաջացել է տետրագնաիդ սարդերի պատճառով։
Մասնագետներն այդ երևույթը բացատրում են սարդերի բազմացման համար բարենպաստ պայմաններով։ Անոմալ տաք եղանակը նպաստել է, որ կղզում մեծ քանակությամբ միջատներ հայտնվեն, որոնցով սնվում են սարդերը։
Տեսարանը, որին հիմա ականատես են լինում հունական հանգստավայրի բնակիչները և հյուրերը, հիշեցնում է Սթիվեն Քինգի «Սարսափների արքան» վեպի հիման վրա նկարված ֆիլմերից մեկը։