Ինքնասպան է եղել «օրենքով գող» Դեդ Հասանի հայտնի համախոհներից մեկը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինքնասպան է եղել «օրենքով գող» Դեդ Հասանի հայտնի համախոհներից մեկը. armeniasputnik.am

Նա համարվել է Դեդ Հասանի գողական ընտանիքի «սլավոնական» թևի առանցքային կերպարներից մեկը։

Պերմի երկրամասի ուղղիչ գաղութներից մեկում կախված են գտել Նիժնի Նովգորոդի 54-ամյա բնակիչ, «օրենքով գող» Վլադիմիր Վագինին` Վովա Վագոնին, որը պատիժ էր կրում ոստիկանին սպանելու փորձի համար։ Ինչպես հաղորդում է «Փրայմ Քրայմը», դատապարտյալի դիակը սեպտեմբերի 22-ին ուշ երեկոյան գտել են բանտախցում։

Պատժի կատարման դաշնային ծառայության Պերմի վարչությունում սա երկրորդ նման դեպքն է երկուսուկես տարվա ընթացքում, երբ տիտղոսակիր անձանց գտնում են կաղախանի օղակը պարանոցներին։ Այսպես, 2016թ-ի փետրվարին նույն գաղութի պատժիչ մեկուսարանում մեխանիկական ասֆիքսիայից մահացել է պենզացի 36-ամյա «օրենքով գող» Մաքսիմ Նովիկովը, որը քրեական միջավայրում հայտնի է Մաքս Պիոներ անունով։

Մի քանի դատվածություն ունեցող Վլադիմիր Վագինը թագադրվել էր 1995թ-ին։ Ինչպես «գործընկերներ» Պիչուգան ու Վոսկրեսը, այնպես էլ Վագոնը համարվել է Դեդ Հասանի գողական ընտանիքի «սլավոնական» թևի առանցքային կերպարներից մեկը։

Իր 9 դատվածություններից վերջինը Վագոնը ստացել է 2016թ-ին Նիժնի Նովգորոդի շրջանային դատարանի որոշմամբ` 2009թ-ի մարտին փողոցային ծեծկռտուքի ժամանակ ՆԳՆ ակադեմիայի շրջանավարտին դանակով վիրավորելու համար։ Իմանալով տուժածի անձի մասին` «օրենքով գողը» փախել է Դուբայ։

2014թ-ին Վագինին արտահանձնել են Ռուսաստանին` վստահ լինելով, որ նրան խիստ պատիժ չի սպառնում։ Իսկապես, 2015թ-ի հոկտեմբերին «օրենքով գողը» մեղավոր է ճանաչվել առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար և դատապարտվել 1,9 տարվա ազատազրկման։

Սակայն դատախազությունը բողոքարկել է այդ դատավճիռը։ Երկրորդ դատի ժամանակ Վագինի գործողությունները վերաորակավորվել են որպես մահափորձ, և ազատազրկման ժամկետը դարձել է 7,5 տարի։

armeniasputnik.am



Նման նյութեր