Կարելի՞ է «կտցահարել» մարզիկներին. Տարասովան սկանդալային գրառում է արել Մեդվեդևայի մասին. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կարելի՞ է «կտցահարել» մարզիկներին. Տարասովան սկանդալային գրառում է արել Մեդվեդևայի մասին. armeniasputnik.am

Տարասովայի գրառումը բուռն բանավեճեր է առաջացրել համացանցում։ Որոշ օգտատերեր հայտարարել են, որ մարզիչը « հիմարությունն է դուրս տալիս», մյուսները, հակառակը, համակարծիք են նրա հետ։

Գեղասահքի հայտնի մարզիչ Տատյանա Տարասովան պաշտպանել է Եվգենյա Մեդվեդևային (հոր կողմից` Բաբասյան) այն բանից հետո, երբ նա երկրորդ տեղն է զբաղեցրել Կանադայի Օքվիլ քաղաքում անցկացված Autumn Classic International մրցաշարում։

«Պետք է ուղղակի սպասել։ Ինչպես պատերազմի ժամանակ է եղել։ Սև ագռավի նման կարող են վերևից հարձակվել ու կտցահարել։ Կամ հաչել շան նման։ Շունը կհաչի, քարավանը կքոչի։ Ժենյան ամեն ինչ կանի։ Թող հանգստանան նրանք, ովքեր զրպարտում են նրան», — գրել է մարզիչը Instagram-ում։

Տարասովայի գրառումը բուռն բանավեճեր է առաջացրել համացանցում։ Որոշ օգտատերեր հայտարարել են, որ մարզիչը «հիմարություններ է դուրս տալիս», մյուսները, հակառակը, համակարծիք են նրա հետ։

Շատերը նշել են. «Մեդվեդևայի սահքում ոչ թե առաջընթաց է նկատվում, այլ հետընթաց։ Դա ակնհայտ է, ինչը շատ ցավալի է», «Մարդիկ, ինչո՞ւ եք այդքան չար։ Ժենյան և Ալինան հիանալի գեղասահորդուհիներ են։ Դիտեք նրանց սահքը և վայելեք։ Իսկ պատրաստվածության մակարդակի մասին թող պրոֆեսիոնալները դատեն»։

Մյուսները մեղադրել են Տարասովային ոչ օբյեկտիվ լինելու համար. «Ամեն ինչ ճիշտ է, Տատյանա Անատոլևնա, չի կարելի զրպարտել գեղասահորդներին և նրանց վրա հաչել նույնպես պետք չէ։ Ինչո՞ւ եք այդպես ցավագին կտցահարում չեմպիոն Ալինա Զագիտովային. «Զագիտովայի աչքերը չեն վառվում, և դա շատ տխուր է», «Զագիտովան սահելու խնդիրներ ունի՞»։ Ինչո՞ւ եք անընդհատ կտցահարում Տուկտամիշևային իր համար բարդ մրցաշրջանում. «Նա պետք է նիհարի», «Վատ է սահում, դա նրանը չէ»։ Ձեր կարծիքով աշխարհի չեմպիոն Ելիզավետա Տուկտամիշևան սահել չգիտի, իսկ ձեր սիրելի Կոնստանտինովան (19-րդ տեղը ԱԱ-ում) շատ լավ է սահում։ Եկեք համերաշխորեն երկրպագենք մեր բոլոր աղջիկներին և աջակցենք նրանց»։

 

View this post on Instagram

 

A post shared by Tatiana Tarasova (@t.a.tarasova) on Sep 22, 2018 at 5:18am PDT

Նշենք, որ Մեդվեդևան մարզվում է  Տորոնտոյում, նոր մարզիչ Բրայան Օրսերի ղեկավարությամբ։ Ավելի վաղ 2018 թվականի Փհենչհանի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը լքել էր մարզիչ Էթերի Տուտբերիձեին, որի հետ աշխատել  է 11 տարի։

Փհենչհանի Օլիմպիադայում Մեդվեդևան կրկնակի արծաթե մեդալակիր է դարձել` զիջելով ոսկին գեղասահորդուհի Ալինա Զագիտովային։ Նա նաև աշխարհի առաջնության կրկնակի հաղթող է։

armeniasputnik.am