Չեխիայում մոլեգնած փոթորկալի քամու պատճառով էլեկտրականության մատակարարման համակարգում տեղի ունեցած վթարները առանց լույսի են թողել 140 հազար ընտանիքների: Հայտնել է «Չեխական էներգետիկական ձեռնարկություններ» ազգային ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սոնյա Գոլինգերովան:
«Մենք 120 վթար ենք արձանագրել բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերում և հարյուրավոր վնասվածքներ՝ սպառողների էլեկտրամատակարարման համակարգում,- նշել է նա:-Դրանք պայմանավորված են սեպտեմբերի 23-ի երեկոյան հանրապետությունում մոլեգնած փոթորկալի քամիով: Առանց լույսի են մնացել մոտավորապես 140 հազար ընտանիքներ և առևտրային օբյեկտներ»:
Առավել բարդ իրադրություն է ստեղծվել Չեխիայի կենտրոնական, արևմտյան և հյուսիսարևելյան շրջաններում: Փոթորկալի քամին այնտեղ պոկել է էլեկտրահաղորդմանի գծերը, իսկ առանձին վայրերում տապալված են նաև դրանց փայտյա սյուները: Վթարների վերացման աշխատանքներին մասնակցում են «Չեխական էներգետիկական ձեռնարկությունների» օպերատիվ նորոգման ծառայությունների հարյուրավոր աշխատակիցներ: Նրանց աշխատանքը բարդացնում են անձրեւներն ու տեղատարափները երկրի տարածքի մեծ մասում: