ԿԸՀ -ն կազմեց ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը. վերջնական ամփոփումը կլինի 7 օր անց
Advertisement 1000 x 90

ԿԸՀ -ն կազմեց ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը. վերջնական ամփոփումը կլինի 7 օր անց

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը։ Վերջնական արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30-ին։

Այս մասին սեպտեմբերի 24-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Կազմվել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների նախնական արձանագրություն այն նախնական արդյունքների հիման վրա, որոնք երեկ հրապարակվել են»,- ասաց Մուկուչյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկու օրինակից արձանագրություն կազմեց, որը ստորագրվեց հանձնաժողովի բոլոր անդամների կողմից։

Ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա ընտրություններից հետո 7-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին։



Նման նյութեր