Լրատվական Ռադիոյի այսօրվա թարմ ուղեղը վարչապետի տնտեսական հարցերով խորհրդական Վարազդատ Կարապետյանն է:
Խնդիրը նոր իշխանությունների տնտեսական պատկերացումները հնարավորինս լավ հասկանալն էր, ուստի խոսել ենք ամեն ինչի մասին սկսած արտաքին պարտքի պատճառով դեֆոլտի հավանականությունից վերջացրած նրանով, թե որքան մարդ է պետք կրճատել պետական սեկտորից, որ երկիրը սկսի շնչել:
Անկեղծ ասած, խորհրդականի դիտարկումները տեղ-տեղ շատ հուսադրող են, տեղ տեղ էլ բավականին տագնապալի: Ամեն դեպքում մի բան հստակ է ՝ քննարկումների ու նախապատրաստական աշխատանքի փուլը մոտենում է ավարտին ու փոփոխությունները՝ ինչպիսին էլ լինեն, տեղի են ունենալու կայծակնային արագությամբ: