Ժուժաննա Յակաբը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ծխախոտի դեմ պայքարի վերաբերյալ
Advertisement 1000 x 90

Ժուժաննա Յակաբը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ծխախոտի դեմ պայքարի վերաբերյալ

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Յակաբը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ուղղված ծխախոտի դեմ պայքարի հիմնական սկզբունքների ներդրմանը և ծխախոտի արդյունաբերության բացասական գործունեությանը։

Նամակում, մասնավորապես ասվում է.

Ձերդ գերազանցություն,

Հայաստանն աշխարհի առաջին երկրների շարքում 2004 թվականի նոյեմբերի 29-ին վավերացրել է ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվեցիան (ԾՊՇԿ): Այդ վավերացումից հետո Հայաստանն անցել է ԱՀԿ ԾՊՇԿ իրականացմանը, ունենալով առողջապահության և էկոնոմիկայի բնագավառում որոշակի դրական արդյունքներ, որոնք օգուտ են բերում Ձեր երկրի մարդկանց:

Թույլ տվեք ինձ, Ձերդ գերազանցություն, ապագայում նույնպես ապավինել հանրային առողջապահության ոլորտի նկատմամբ Ձեր քաղաքական առաջնորդությանը և վճռականությանը, ինչպես ձեր երկրում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս:

ԱՀԿ ԾՊՇԿ իրականացման միջոցառումների ընդլայնումը որոշիչ գործոն է առողջապահության ոլորտում կայուն զարգացման նպատակներին մինչև 2030 թվականը հասնելու համար: Աշխարհը չի կարող առաջիկա տարիներին առողջապահության ոլորտում համապարփակ նպատակներին հասնելու հույս ունենալ՝ առանց ծխախոտի դեմ պայքարի ոլորտում նշանակալի առաջընթացի:

Մենք գլոբալ՝  տարածաշրջանային մակարդակներում համոզիչ ապացույցներ ունենք առ այն, որ ծխախոտի դեմ պայքարի կոշտ քաղաքականությունը և դրա արդյունավետ իրականացումը հանգեցնում  են առողջապահության և էկոնոմիկայի ոլորտների արդյունավետ զարգացմանը: Մենք քաջատեղյակ ենք, որ ծխախոտի դեմ պայքարի զորեղ միջոցներն արդյունավետորեն պաշտպանում են մեծահասակներին ու երեխաներին ծխելու վնասներից ու ծխախոտի հետ կապված վտանգներից: Այս ապացույցների վկայությունն է այն, որ որոշ եվրոպական երկրներ ծխախոտի դեմ պայքարում արդեն իրենց դրսևորել են որպես գլոբալ առաջատարներ, իրենց օրինակով  ոգևորում են մյուս երկրներին՝ այդ ոլորտում տարածաշրջանային՝ գլոբալ մակարդակով առավել համարձակ միջոցներ ձեռք բերելու  առումով:

Ձերդ Գերազանցություն, հանրային առողջապահության ոլորտում ծխախոտի դեմ պայքարի հույժ հրատապ հարցը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ աշխարհի համար հնարավոր բացասական հետևանքներով, գրավել է մեր ուշադրությունը, և տվյալ խնդիրը պահանջում է խիստ հետևողական լինել:

Թույլ տվեք նախազգուշացնել, որ ծխախոտի արդյունաբերությունն ակտիվացրել է իր գործունեությունը՝ համակարգելով գործողությունները ԱՀԿ Ծխախոտի դեմ պայաքարի շրջանակային կոնվենցիայի աշխատանքները ձախողելու, ծխախոտի դեմ պայքարին ուղղված բոլոր ջանքերն իր դերև հանելու նպատակով՝ որպես հակազդեցություն ծխախոտի դեմ պայքարի ոլորտում գլոբալ՝ տարածաշրջանային առաջընթացին: Տակավին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2011 թվականի սեպտեմբերի 19-ի 66/2 բանաձևում տեղ է գտել այն հանգամանքի ճանաչումը, որ գոյություն ունի շահերի արմատական բախում ծխախոտի արդյունաբերության և հանրային առողջապահության միջև: ԱՀԿ  Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի 5.3 հոդվածը պարտադրում է Կողմերին պաշտպանել հանրային առողջապահության քաղաքականությունը ծխախոտի արդյունաբերության առևտրային և  այլ հետաքրքրություններից: Այս հոդվածի իրականացման ղեկավարող սկզբունքներում շեշտվում է, որ կառավարությունները պետք է սահմանափակեն ծխախոտի արդյունաբերության հետ փոխգործակցությունները, խուսափեն գործընկերային հարաբերություններից, ինչպես նաև, կառավարությունները չպետք է ֆինանսական կամ այլ տեսակի վճարներ ընդունեն ծխախոտի արդյունաբերությունից կամ բոլոր նրանցից, ովքեր գործում են ՝ ելնելով նրա շահից:

Հանրային առողջապահության քաղաքականության մեջ ծխախոտի արդյունաբերությանը հաջողությամբ հակազդելու նպատակով, հանձնարարվում է լիարժեք կիրառել ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի 5.3 հոդվածի դրույթները. Իրականացման ղեկավարող սկզբունքները:

Հաստատակամորեն կառավարություններին կոչ  է արվում գործըկերային փոխհարաբերությունների մեջ չմտնել ծխախոտի արդյունաբերության հետ, այդ աղբյուրից ֆինանսական միջոցներ չընդունել: Եվրոպայում և ամբողջ աշխարհում հանրային առողջապահության ողջ հանրությունը հարկ է, որ լրջորեն հակադարձի ծխախոտի արդյունաբերության ռազմավարությանը և գործողություններին, որոնք հնարավոր վտանգ են ներկայացնում ծխախոտի դեմ պայքարին և սպառնալիքի տակ են դնում ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի իրականացման հաջողությունն ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում և աշխարհում:

Ձերդ Գերազարցություն, ծխախոտի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի գործունեությանն ուշադիր հետևում են աշխարհի բազմաթիվ երկրներ: Այդ հաջողությնա շարունակականությունն ապահովելու համար, չնայած ծխախոտի արդյունաբերության հզոր ազդեցությանը, վճռորոշ գործոն է հանդիսանում բոլոր շահագրգիռ կողմերի հաստատուն գործակցությունը Ձեր հստակ ղեկավարությամբ:

Մենք կարծում ենք, որ ՀՀ Կառավարության և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի օրինակելի գործընկերությունը կօգնի հաղթահարել ծխախոտային գլոբալ համաճարակը, որը սպառնում է հարյուր միլիոնավոր տղամարդկանց, կանանց և երեխաների կյանքին:

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը շարունակելու է աջակցել Ձեր աշխատանքին ԱՀԿ ԾՊՇԿ լիակատար իրականացման համար, քանի որ այդ միջազգային պայմանագիրը ծխախոտի մեծածավալ համաճարակից պաշտպանության առավել արդյունավետ միջոցն  է գլոբալ մակարդակում:

Ձերդ Գերազանցություն, թույլ տվեք իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Ձեզ և Ձեր Կառավարությանը, հաստատուն համագործակցության և առողջության պահպանման բնագավառում հստակ աջակցության համար:

Ես ընդունել եմ Հայաստանի Կառավարության հրավերը՝ մոտակա ամիսներին այցելել Ձեր երկիր,  և ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հետ հանդիպելը:

Ձերդ Գերազանցություն, ընդունեք հարգանացս անկեղծ հավաստիքը:

med.news.am