Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնի երեքամսական դուստն իր մոր հետ եկել է ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին: Այդ մասին հայտնել է Newshub նորզելանդական պորտալը:
«Դա շատ գործնական որոշում էր: Իրականում Նևեն Նոր Զելանդիայում իմ կողքին է լինում ժամանակի մեծ մասը»,- ասել է Արդեռնը:
Պորտալի տվյալներով՝ վարչապետը սեպտեմբերի 24-ին ճառով հանդես է եկել Նելսոն Մանդելայի անվան խաղաղության գագաթնաժողովում: Նրա զուգընկերը՝ Քլարկ Գեյֆորդը, և դուստրը ներկա են եղել նրա ելույթին: Գեյֆորդը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Նևեի լուսանկարը:
Գլխավոր ասամբլեա ուղևորությունը առաջին արտասահմանյան ճամփորդությունն է դարձել փոքրիկի համար: