Հազվադեպ միջամտություն «Էրեբունի» ԲԿ-ում. կատարվել է կերակրափողի ստենտավորում
Advertisement 1000 x 90

Հազվադեպ միջամտություն «Էրեբունի» ԲԿ-ում. կատարվել է կերակրափողի ստենտավորում

Օրերս «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել 80-ամյա տղամարդ, ում մոտ դեռևս մեկ տարի առաջ բժիշկները կերակրափողի ուռուցք են ախտորոշել: Նորագոյացությունը ժամանակի ընթացքում  հիվանդի մոտ կերակրափողի անանցանելիություն էր առաջացրել: Կերակրափողի լուսանցքի նեղացումը անհնարին էր դարձրել նույնիսկ կլման գործընթացը:  Մասնագիտական քննարկումների արդյունքում որոշվել է կատարել էնդոսկոպիկ միջամտություն:

«Էրեբունի» ԲԿ էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Արման Պետրոսյանը կերակրափողի ստենտավորում է կատարել էնդոսկոպիկ ճանապարհով: Միջամտությունից 24 ժամ անց կատարված կոնտրաստային ռենտգեն հետազոտությունը պարզել է, որ կերակրափողի անցանելիությունն ամբողջովին վերականգնված է:

Հիվանդն արդեն դուրս է գրվել, իրեն լավ է զգում: Ստենտավորումը կատարվել է ամերիկյան արտադրության բարձրորակ նյութերով և պարագաներով:

Հայաստանում եզակի կատարվող այս միջամտությունը հնարավոր է եղել իրականացնել լուրջ մասնագիտացված բժշկական թիմի և տեխնիկական հագեցվածության շնորհիվ:

Հիշեցնենք, որ էրեբունի ԲԿ «Էրեբունի» ԲԿ էնդոսկոպիկ ծառայությունը հագեցած է վերջին սերնդի PENTAX MEDICAL սարքավորումով, ինչը հնարավորություն է տալիս էնդոսկոպիկ եղանակով կատարել աշխարհի առաջատար կլինիկաներում  կիրառվող` կերակրափողի, ստամոքսի և աղիների  բոլոր միջամտությունները:

med.news.am