Կիսավարտիքի 5 տեսակ, որոնք կարող են վնասել առողջությանը
Advertisement 1000 x 90

Կիսավարտիքի 5 տեսակ, որոնք կարող են վնասել առողջությանը

Նորաձևության ժամանակակից արդյունաբերությունը կանանց առաջարկում է ներքնազգեստի ընտրության լայն հնարավորություն։ Marketium.ru կայքը գրում է, որ գոյություն ունեն կիսավարտիքի տեսակներ, որոնք կարող են վտանգավոր լինել առողջության համար։ Իհարկե, դրանք մահացու վտանգավոր չեն, բայց վարակվել, իրոք, կարող եք։ Որևէ մեկը, իհարկե, կնոջը չի կարող ստիպել գնել կիսավարտիքի այս կամ այն տեսակը. կինն ինքն է ընտրում՝ ինչպես վարվել ստացած տեղեկատվության հետ։

Վարտիք, որը չի համապատասխանում ձեր չափսին։ Վարտիքը, որը ձեզ համար փոքր է, կարող է վտանգավոր լինել, քանի որ կարող է գրգռվածություն առաջացնել։ Որոշ դեպքում այսպիսի ներքնազգեստը կարող է մազերի ետաճի պատճառ դառնալ։

Քրտնած ներքնազգեստ։ Աշխատանքից կամ պարապմունքից հետո անհրաժեշտ է պարտադիր փոխել ներքնազգեստը, քանի որ այդ հատվածում քրտինքը կարող է վարակների պատճառ դառնալ։ Ի դեպ, գոյություն ունի բամբակի կտորից պատրաստված ներքնազգեստ, որը մաշկին թույլ չի տալիս քրտնել։

Սինթետիկ նյութերից պատրաստված ներքնազգեստ։ Բամբակը մաշկին օգնում է շնչել։ Նկատած կլինեք, որ, եթե նույնիսկ ներքնազգեստը ոչ սինթետիկ նյութից է պատրաստված, դրանում փոքր հատվածի վրա առավել հաճելի կտոր է դրված։ Հենց այդ կերպ է հնարավոր նուրբ հատվածը պաշտպանել վարակներից։

Ստրինգ։ Եթե մոռանանք, որ այսպիսի կիսավարտիք կրելը մեծամասամբ անհարմար է, կարող ենք ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա։ Եթե վագինալ կամ միզուղիների վարակների նկատմամբ հակվածություն ունեք, պետք չէ այսպիսի ներքնազգեստ կրել, քանի որ դրանք ամբողջությամբ չեն ծածկում զգայուն հատվածը՝ բակտերիաներին հնարավորություն տալով հասնել ուղիղ աղի։

Կառուցվածքը շտկող կիսավարտիք։ Եթե ձեր կիսավարտիքը չափազանց նեղ է, դա կարող է անհարմարության գզացում առաջացնել, ցավի և նույնիսկ միզուղիների վարակների պատճառ դառնալ։ Այսպիսի ներքնազգեստ ընտրելիս լավ մտածեք՝ ձեզ այն իրոք անհրաժե՞շտ է, թե՞ ոչ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

marketium.ru