Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Զառայի շրջանում նախորդ տարի «Հայճար»–ի (Հայ ճարտարապետների ու ճարտարագետների միություն) կողմից հայտնաբերված հայկական գերեզմանոցը վերականգնվել ու խնամվել է։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Սեբաստիայի Զառայի շրջանում հայկական գերեզմանը հայտնաբերվելուց հետո, Զառայի բնակիչ, գործարար Ֆեթհի Արասի հովանավորությամբ տեղի են ունեցել վերականգնման ու խնամքի աշխատանքներ։
Այսօր, տեր Զոհրապ Ջիվանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Զառայի հայկական գերեզմանի բացման արարողությունը։
Նշենք, որ Զառայում մինչ 1915 թ. հոծ հայ բնակչություն է ապրել։