Նիդեռլանդների ոստիկանությունը խոշոր ահաբեկչություն է կանխել երկրում
Advertisement 1000 x 90

Նիդեռլանդների ոստիկանությունը խոշոր ահաբեկչություն է կանխել երկրում

Նիդեռլանդների իրավապահ մարմինները ձերբակալել են յոթ մարդու, որոնց կասկածում են երկրի տարածքում խոշոր ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Խմբավորման պարագլուխը՝ 34-ամյա իրաքցին, պլանավորում էր մահապարտ ահաբեկիչների օգնությամբ ընդգրկուն ահաբեկչական գործողություն կազմակերպել բազմամարդ միջոցառումներից մեկի ժամանակ, ինչը կհանգեցներ մեծ թով զոհերի: Մեկ այլ վայրում ահաբեկիչները պլանավորում էին պայթեցնել պայթանյութով հանդերձված ավտոմեքենա: Իրավապահ մարմինները չեն բացահայտել այն տեղեկատվությունը, թե երբ և որտեղ պետք է հարվածը հասցնեին ահաբեկիչները: Նրանց ձերբակալել են Առնեմ և Վերտ քաղաքներում:

Քննիչների տվյալներով՝ ձերբակալությունները կատարվել են հետաքննության արդյունքում, որը ամիսներ է տևել: Ընդգծվում է, որ հետաքննությունը շարունակվելու է:



Նման նյութեր