Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին «sport24.ru»-ի հետ զրույցում խոսել է «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ով ամենայն հավանականությամբ չի մեկնի Ադրբեջան` մասնակցելու Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի` «Ղարաբաղի» հետ խաղին:
«Մխիթարյանը երկակի վիճակում է: Նա ինքը պետք է որոշում կայացնի, և ինչպիսին էլ որ այն չլինի, մեկնի նա Ադրբեջան, թե ոչ, ամեն դեպքում որոշումը պետք է կայացնեն ինքն ու ՈւԵՖԱ-ն:
Կարծում եմ` Բաքվում անվտանգ կլինի»,- ասել է Բերեզովսկին:
Հիշեցնենք` «Ղարաբաղի» հետ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:55-ին: